ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բաքուն մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու տրամաբանությամբ է առաջնորդվում

Բաքուն մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու տրամաբանությամբ է առաջնորդվում
07.10.2024 | 10:27

Ադրբեջանը փորձում է «թեժ» պահել տարածաշրջանը հայտարարությունների տեսքով, ժամանակ առ ժամանակ սահմանում իբրև թե հայկական կողմից կրակոցների մասին: Բաքվի բռնապետի վարչակազմի կողմից տարածվող հայտարարությունների նպատակն այն է, որ ցույց տան, թե հայ-ադրբեջանական հարցը լուծված չէ, թե հայկական կողմը նկրտումներ ունի։ Հայկական կողմը մշտապես հերքող հայտարարությանը կից նաև պատասխան հայտարարություն է տարածում, որ առաջարկում է Ադրբեջանին ստեղծել մոնիթորինգային խումբը, որը կդիտարկի ու կքննի նման կրակոցների ճշմարտությունը, մեղավորությունը։

Ադրբեջանը ոչ էլ նայում է մեր այդ առաջարկի կողմը, քանի որ իրենց ոչ թե դա է հետաքրքրում, այլ այս շրջանում իրավիճակը , այսպես ասած, թեժ պահելը, որպեսզի հարմար պահի անցնի գործի։ Բաքվի բռնապետը նաև մեկ կրակոցով երկու նապաստակ խփելու տրամաբանությամբ, այդ հայտարարություններով իր հասարակությանը հասկացնում է, որ պատերազմն ավարտված չէ, որ երբեք չլսեն ընդդիմությանը, քանի որ Հայաստանի հետ հարցերը կարող է լուծել միայն ինքը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 1622

Մեկնաբանություններ